Հարգելի՛ հայրենակիցներ
Կոչ ենք անում 20-55 տարեկան, զինվորական ծառայություն անցած բոլոր արական սեռի քաղաքացիներին, ովքեր կցանկանան կամավորագրվել և մեկնել Արցախ, մինչև ժամը 18:00-ն ներկայանան համայնքապետարան կամ զինվորական կոմիսարիատներ, կամավորագրվել, մեկնել մարտադաշտ և անմնացորդ նվիրումով պաշտպանել սեփական հայրենիքում ապրելու մեր անքակտելի իրավունքը:
Սա հայրենական սուրբ պատերազմ է, որը մենք պետք է հաղթենք յուրաքանչյուրի առավելագույն մասնակցությամբ ու նվիրումով։
Ժամն է ազգովի դառնալու մի կուռ ու հուժկու բանակ, պաշտպանել մեր ընտանիքն ու հայրենիքը:
Սա մեր վերջին մարտն է, որը հաղթական ավարտին պիտի հասցնենք:
Բոլորս ոտքի, բոլորս ի զե՛ն:
Պատիվ ունենք։