Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ՍԱՐԱԼԱՆՋ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարալանջ համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, գ.Սարալանջ, (0244 52201), (098 98 98 68), saralanj.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 10

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱԼԱՆՋ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԱՄԿԱՐԳՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի <<ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի և հողի հարկի եկամուտների հաշվառման ու վճարումների կազմակերպման մասին>> N750-Ն որոշման թիվ 1 հավելվածով հաստատված կարգի 6-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով ՀՀ Շիրակի մարզպետի 2019 թվականի ապրիլի 1-ի թիվ 01//02219-2019 գրությունը

Որոշում եմ՝

ՀՀ Շիրակի մարզի Սարալանջ համայնքում ֆիզիկական անձանց գույքահարկի և հողի հարկի  վճարումներ ընդունողի աշխատանքը համակարգող պատասխանատու անձ նշանակել  ՀՀ Շիրակի մարզի Սարալանջ համայնքի ղեկավարի տեղակալ Ռաֆիկ Հովսեփյանին:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՑՈԼԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Սարալանջ